ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ռազմական համագործակցության մասին ՀՀ և Լիբանանի Հանրապետության միջև համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը հեղինակել է ՀՀ կառավարությունը:
ՀՀ ՊՆ տեղակալ Գաբրիել Բալայանը, կարևորելով նախագծի ընդունման անհրաժեշտությունը, նշեց, որ Հայաստանը Լիբանանի հետ համագործակցության հեռանկարային մի շարք ծրագրեր ունի, իսկ նախագծի ընդունումը առկա կապերն ու շփումներն առավել առարկայական դարձնելու հնարավորություն կտա: