Հասարակական

ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ի և ՌԴ-ի միջև զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտի վերաբերյալ օրինագիծը

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ի և ՌԴ-ի միջև զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտի վերաբերյալ օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև` ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը հեղինակել է ՀՀ կառավարությունը:

ՀՀ ՊՆ տեղակալ Գաբրիել Բալայանը նշեց, որ նշված արձանագրության հիմք է հանդիսացել ԵԱՏՄ պայմանագիրը, որին միացել է Հայաստանի Հանրապետությունը: Հեղինակի ներկայացմամբ՝ որոշակի խնդիրներ են առաջացել, որոնք կանոնակարգման անհրաժեշտություն ունեն: Մասնավորապես, հստակեցվել են սուրհանդակափոստային ծառայության միջև կապը և բեռների անձեռնմխելիության իրավակարգավորումները:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում