Հասարակական

Ոստիկանները բերման են ենթարկել Հյուսիսային պողոտայում կրակոց արձակած երիտասարդին

1 րոպեի ընթերցում

Ոստիկանները բերման են ենթարկել Հյուսիսային պողոտայում կրակոց արձակած երիտասարդին

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին սեպտեմբերի 7-ին, ժամը 03.50-ին, ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Հյուսիսային պողոտայում գտնվող ժամացույցի խանութի վրա կրակել է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ժամը 4.00-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները, նշված խանութի մոտից գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Կոտայքի մարզի Առինջ գյուղի 23-ամյա մի բնակչի և նշված վայրից ներկայացրել են երիտասարդի անվամբ հաշվառված որսորդական հրացանը։

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ երիտասարդը իրեն ամրակցված որսորդական հրացանով, գողություն կատարելու նպատակով, կրակ արձակելու միջոցով փորձել է կոտրել խանութի ապակին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 12 տ/չ որսորդական հրացանի կրակված 1 պարկուճ:

Բերման ենթարկվածը տվել է խոստովանական բացատրություն։

Նշանակվել են փորձաքննություններ:Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում