Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է ՊԲ-ում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագորցակցության, փորձի փոխանակման և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում, սեպտեմբերի 5-ից 6-ը աշխատանքային այցով պաշտպանության բանակում էր գտնվում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, այցի ընթացքում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը ներկա է գտնվել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ Արցախի հյուսիսային, հյուսիս-արևելյան և հարավային ուղղություններում իրականացված օպերատիվ դաշտային երթին, որի ընթացքում, ըստ ուղղությունների ՊԲ-ի, միավորումների և զորամասերի բարձրաստիճան սպաները հանդես են եկել մարտական խնդիրների իրատեսության, գործողությունների համադրման և մարտի վարման արդյունավետ եղանակների ուսումնասիրման, ինչպես նաև միավորումների ու զորամասերի միջև փոխգործակցության, պաշտպանության գոտու ինժեներական կահավորման վիճակի, ճանապարհային ցանցի ուսումնասիրման և կապի ապահովման միջոցների վերաբերյալ զեկույցներով:

Տեղազննման աշխատանքների ընթացքում մեկ անգամ ևս ճշգրտվել են այն բոլոր խնդիրները, որոնք նախատեսվում են իրականացնել հակառակորդի նախահարձակ գործողությունների դեպքում՝ միաժամանակ կարևորելով սպառազինության և ռազմական տեխնիկայի, ինչպես նաև ուժերի և միջոցների առավել արդյունավետ ու նպատակային կիրառման հարցերը:

Հայերեն

PROFAL-ը գործարկել է ճարտարապետական ապակու մշակման գործարանը՝ ներդնելով 20 միլիոն դոլար

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Երիտասարդների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին» նախաձեռնության մրցանակաբաշխությունը

ՇՄ նախարարը կարևորել է COP17-ում քաղաքական հայտարարությունները համաձայնեցված որոշումների և գործողությունների վերածելը

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Եմենում հութիների հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 53 նորակոչիկ, շուրջ 200-ը՝ վիրավորվել

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը

Պատերազմի ավարտից հետո Ուկրաինային ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար վեց ամիս կպահանջվի. Զելենսկի

COP17. Էկոլոգիական խնդիրներ, նորարարական լուծումներ. ինչ է ցուցադրված Կանաչ գոտում

Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ

Արաղչին և Լավրովը բանակցություններ են անցկացրել Թեհրանում