Եվս մեկ զորամաս անցավ սննդի կազմակերպման նոր համակարգի
1 րոպեի ընթերցում
![Եվս մեկ զորամաս անցավ սննդի կազմակերպման նոր համակարգի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/09/987113.jpg)
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերում ևս մեկ զորամաս սեպտեմբերի 6-ին առաջին անգամ նախաճաշեց նոր համակարգով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից ներկայացնելով նաև տեսանյութ:
«Սննդի կազմակերպման նոր համակարգի անցած զորամասերի թիվը դարձավ 16»,-նշել է Վարչապետը:
ՊՆ-ն զորամասերում փորձարկում է պետական-մասնավոր գործընկերությամբ նոր կարգով զինվորների սնունդն ապահովելու ծրագիրը: