Արցախ

Մասիս Մայիլյանն ընդունել է ՀԲԸՄ պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

Մասիս Մայիլյանն ընդունել է ՀԲԸՄ պատվիրակությանը
ՍՏՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության պատվիրակությանը՝ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի գլխավորությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում Վազգեն Յակուբյանը և ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Դալար Կազանջյանը ներկայացրել են Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման խթանմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև կազմակերպության գործունեության նոր ուղղությունները։

Մասիս Մայիլյանը ողջունել է ՀԲԸՄ ակտիվ մասնակցությունը Արցախում տարբեր զարգացման ծրագրերի գործում։ ԱԳՆ ղեկավարը բարձր է գնահատել կազմակերպության գործունեությունը՝ ուղղված արտերկրում Արցախի մասին իրազեկվածության բարձրացմանն ու հանրապետության շահերի առաջմղմանը։ Նա վերահաստատել է Արցախի իշխանությունների պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցելու հանրապետությունում ՀԲԸՄ կողմից ծրագրերի արդյունավետ իրականացմանը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում