ՀՀ կառավարությունը կքննարկի ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման հարցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության հավանությանն է ներկայացվել «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին որոշման նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այն կքննարկվի գործադիրի սեպտեմբերի 5-ի նիստում:

Ըստ հիմնավորման, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵԱՏՄ անդամ պետությունների հետ համատեղ Սերբիայի հետ անցկացրել է ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման թվով երեք բանակցային փուլ:

Հաշվի առնելով, որ Սերբիայի Հանրապետության հետ ԵԱՏՄ երեք երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության կողմից արդեն իսկ կնքված են երկկողմանի ազատ առևտրի համաձայնագրեր, «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի գոտու մասին» համաձայնագրի կնքման հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության համար նոր առևտրային հնարավորությունների ստեղծումը, որոնք մինչ այժմ հիմնականում հանդիսացել են սերբական ապրանքներ ներմուծողներ և նրանց արտահանման հնարավորությունները էականորեն սահմանափակ են եղել: Նշված համաձայնագրի կնքման արդյունքում կընդլայնվի համաձայնագրերի կողմ հանդիսացող երկրների շուկաների արտոնյալ պայմաններով հասանելիությունը:

Համաձայնագիրը պարունակում է ժամանակակից կանոնակարգող պարտավորությունների գործիքակազմ, որը ուղղված է առևտրային գործընթացների իրականացման կայունության, կանխատեսելիության և թափանցիկության ապահովմանը:

Հայերեն Русский

Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա

Անհետ կորածների հարցը պետք է լուծվի Հայաստանի և Ադրբեջանի համատեղ աշխատանքով. Փաշինյան

Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար․ Idram&IDBank

Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ

Հայաստանի ծաղիկ արտադրողները հասանելիություն են ստացել աշխարհի խոշորագույն ծաղկի առևտրային հարթակին

ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին

Եթե հրավեր լինի, կգնամ, չեմ մերժի այդ հրավերը. Փաշինյանը՝ ՌԴ այցի մասին

Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով

Քանի դեռ խաղաղության օրակարգը հետևողականորեն շարունակելու ենք, պատերազմ չի լինելու. վարչապետ

ՀԾԿՀ նախագահը ռուսական գազի գնի թանկացման պարագայում այլընտրանք է տեսնում գազի այլ երկրներից ներկրումը