Հասարակական

Ալեն Սիմոնյանը չներկայացրեց շուրջ 2 ժամ տևած ՔՊ վարչության նիստի մանրամասները

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը չներկայացրեց շուրջ 2 ժամ տևած ՔՊ վարչության նիստի մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շուրջ 2 ժամ ընթացած վարչության նիստից հետո ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը չպատասխանեց լրագրողների հարցերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստից հետո Սիմոնյանն իրեն ուղղված բոլոր հարցերին ի պատասխան նշեց, որ նիստը թողնելու է առանց մեկնաբանության:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը կայացավ քաղաքական ուժի գրասենյակում: Մինչ այդ նույն վայրում տեղի էր ունեցել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության աշխատանքային քննարկումը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ, ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում