Հասարակական

«Կյանքի ստենտ» ծրագրով 2019 թվականին իրականացվել է 1308 վիրահատություն

1 րոպեի ընթերցում

«Կյանքի ստենտ» ծրագրով 2019 թվականին իրականացվել է 1308 վիրահատություն

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Stent for life» ծրագրով 2019 թվականին արդեն իսկ կատարվել է 1308 վիրահատություն, իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածում` 992:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

2019 թվականի օգոստոսին նախարարի հրամանով կատարվել են փոփոխություններ և լրացումներ «Կյանքի ստենտ» ծրագրի չափորոշիչներում: «Բնակչության բոլոր խմբերին պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով մատուցվող սրտամկանի սուր ինֆարկտի անհետաձգելի վիրահատական ծառայություններում ընդգրկվելու են նաև սրտամկանի ինֆարկտի առանց ST սեգմենտի էլևացիայի այն դեպքերը, երբ առկա է սրտամկանի իշեմիայի համապատասխան կլինիկական պատկեր, արյան մեջ տրոպոնինի առնվազն 1 անգամ արձանագրված 1000 նգ/լ ցուցանիշ ու սրտամկանի ինֆարկտ-պատասխանատու գոտևորող կորոնար զարկերակի կամ նրա մարգինալ ճյուղերից մեկի թրոմբոզ կամ նշանակալի անկայոն նեղացում»,- նշեց նախարարը:

Նախկինում ծրագրից դուրս մնացած քաղաքացիներն այսուհետև կընդգրկվեն դրանում, և կնկատվի մոտ 10-15 տոկոս ավելի շատ միջամտությունների աճ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում