Հասարակական

Հետևողականորեն կբարելավվեն զինծառայողների ծառայության պայմանները

1 րոպեի ընթերցում

Հետևողականորեն կբարելավվեն զինծառայողների ծառայության պայմանները

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հետևողականորեն գնալու է Զինված ուժերի զինծառայողների ծառայության պայմանները բարելավելու ուղղությամբ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կարծիք հայտնելով, որ դա ակնհայտ է բոլորին:

«Մենք հետևողական քայլեր ենք անելու: Իհարկե, բոլոր դեպքերում միշտ պետք է առաջին հերթին այդ քայլերի արդյունավետությունը լինի մեր ամենակարևոր պայմանը: Եվ որոշումներ ընդունելիս պետք է գործնականում տեսնենք ինչ թերություններ են ի հայտ գալիս, որպեսզի շտկենք, որպեսզի լինի առավել արդյունավետ և՛ ծառայությունների պայմանների առումով, և՛ պետական բյուջեի միջոցները ծախսելու արդյունավետության իմաստով: Այնպես որ, համարձակ պետք է գնալ առաջ, լուծել խնդիրները, լուծումներից հետո վերադառնալ, համոզվել, որ մենք, իրոք, լուծել ենք խնդիրը, ոչ թե նոր խնդիրներ ենք առաջացրել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Վարչապետը:

Կառավարության նիստում ընդունվեց զինծառայողների վարձակալած բնակարանների ծրագրի պայմանների բարելավման նախագիծը, մինչ այս արդեն իսկ բարձրացվել են զինծառայողների աշխատավարձերը: Գործադիրը 5 մլրդ դրամ է հատկացրել նաև զինծառայողների բնակարանային խնդիրների լուծման նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում