Փաստ մեկնաբանությամբ

Դեսպանահավաքի ձևաչափի նորությունն ու կարևորությունը

4 րոպեի ընթերցում

Դեսպանահավաքի ձևաչափի նորությունն ու կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:2018թ. Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ Երևանում մեկնարկել է ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ու հյուպատոսական հիմնարկների ամենամյա համաժողովը, որն իր նոր ձևաչափով տարբերվում էր նախկինում նման հավաքներից։ Տարբերությունը կայանում է նրանում, որ այն ենթադրում է ոչ միայն ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ծառայությունների ղեկավարների, այլև պետական մարմինների ներկայացուցիչների, ԱԺ պատգամավորների մասնակցություն։

Համաժողովի այս նոր համընդգրկուն ձևաչափը հնարավորություն է ընձեռում առավել համակողմանի անդրադարձ կատարել ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններին, դրա հիմքում դրված առանցքային սկզբունքներին, դրանց կյանքի կոչման առավել արդյունավետ ուղիներին և հիմնական գործիքակազմին։

Համաժողովն այս տարի կրում է «Արժեքներ գործողության մեջ. Հայաստանի դիվանագիտությունը փոփոխվող աշխարհում» խորագիրը, որն առաջին հերթին հնարավորություն է ընձեռում ևս մեկ անգամ անդրադարձ կատարել հայկական դիվանագիտության հիմքում դրված արժեքներին, արտաքին աշխարհի հետ հարաբերվելիս դրանց վրա շեշտադրում կատարելու անհրաժեշտությանը, ինչպես նաև ուշադրություն հատկացնել ժամանակակից աշխարհաքաղաքական և տարածաշրջանային գործընթացներին և դրանց հնարավոր ազդեցությանը Հայաստանի արտաքին քաղաքականության իրականացման վրա։

Կարևոր է շեշտել, որ նման համաժողովը թույլ է տալիս Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ևս մեկ անգամ բարձրաձայնել իշխանությունների կողմից առանց կտրուկ շրջադարձերի բազմավեկտոր արտաքին քաղաքականություն վարելու հանձնառության ստանձնումը, ինչպես նաև արտաքին քաղաքականության մի շարք կարևոր հարցերի վերաբերյալ կատարել հստակեցումներ, որոնք առավել արդյունավետ կդարձնեն դիվանագիտական ներկայացուցիչների գործունեությունը։

Այս համատեքստում, թերևս, կարևոր է նշել այն գլխավոր «ուղերձ-հանձնարարականները», որ դիվանագիտական ծառայության ներկայացուցիչները ստացան ՀՀ վարչապետի կողմից։ Դրանք են՝

  • Ժողովրդավարությունը ՀՀ արտաքին քաղաքականության թիվ 1 այցեքարտը դարձնելը, իսկ 2018թ. հայկական հեղափոխությունը աշխարհին պատշաճ կերպով մատուցելը։
  • Համահայկականության սկզբունքի որդեգրումը, որը պետք է նախ և առաջ նպաստի փոքր ազգի, փոքր երկրի, փոքր քաղաքական խմբի ներկայացուցիչ լինելու բարդույթի հաղթահարմանը և վերածվի ողջ հայությանը համախմբող գործոնի՝ հանգեցնելով միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքերի առավել ամրապնդմանը։

Դեսպանահավաքի այս նոր ձևաչափը, նրանում կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների ներգրավումը ՀՀ արտաքին քաղաքական հիմնահարցերին համակողմանի անդրադարձ կատարելու հնարավորություն է ընձեռում և կարևոր է նման ձևաչափի պահպանումն ու դրա շարունակականությունը՝ կարևոր հիմնախնդիրները համակողմանի վերլուծելու, դիվանագիտական գործունեության հիմքում ընկած սկզբունքները հստակեցնելու և արտաքին քաղաքական առաջնահերթությունները վերանայելու տեսանկյունից։

Իզաբել Շատոյան

Նման իրավիճակ ԱՄՆ-ում եղել է շատ հազվադեպ. քաղաքագետն անդրադարձել է ընտրական գործընթացին

Քաղաքականություն

Նման իրավիճակ ԱՄՆ-ում եղել է շատ հազվադեպ. քաղաքագետն անդրադարձել է ընտրական գործընթացին

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ  իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

Վերլուծություն

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

Արևմուտքը Վրաստանին չի վանի իրենից, այլ կշարունակի աշխատել նրա հետ. վրացագետը՝ տարածաշրջանային վերջին զարգացումների մասին

Վերլուծություն

Արևմուտքը Վրաստանին չի վանի իրենից, այլ կշարունակի աշխատել նրա հետ. վրացագետը՝ տարածաշրջանային վերջին զարգացումների մասին

Իրանագետը մեկնաբանել է Իրանի նորընտիր նախագահի առաջին արտաքին քաղաքական ուղերձները

Քաղաքականություն

Իրանագետը մեկնաբանել է Իրանի նորընտիր նախագահի առաջին արտաքին քաղաքական ուղերձները

Իրավիճակի բարդությունն այն է, որ Ֆրանսիայում կարող է հաստատվել երկիշխանություն. քաղաքագետի անդրադարձը

Քաղաքականություն

Իրավիճակի բարդությունն այն է, որ Ֆրանսիայում կարող է հաստատվել երկիշխանություն. քաղաքագետի անդրադարձը

Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլը լի էր անակնկալներով. իրանագետի վերլուծությունը

Քաղաքականություն

Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլը լի էր անակնկալներով. իրանագետի վերլուծությունը

Ինչով է պայմանավորված Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը․ մանրամասնում է արաբագետը

Քաղաքականություն

Ինչով է պայմանավորված Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը․ մանրամասնում է արաբագետը

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Եվրոպայում արդեն տեսանելի է աջ ազգայնական ուժերի հաղթարշավը․ քաղաքագետն անդրադարձել է ԵՄ խորհրդարանական ընտրություններին

Քաղաքականություն

Եվրոպայում արդեն տեսանելի է աջ ազգայնական ուժերի հաղթարշավը․ քաղաքագետն անդրադարձել է ԵՄ խորհրդարանական ընտրություններին

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում