Հայաստանի գիտելիքահենք տնտեսության տանող ուժը պետք է լինի ռազմարդյունաբերական համալիրը. Փաշինյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը տնտեսության մեջ առաջնային դերակատարում է տալիս ռազմարդյունաբերական համալիրին՝ պայմանով, որ ռազմարդյունաբերական համալիրը պետք է համապատասխանի ժամանակակից տեխնոլոգիական չափանիշներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ռազմարդյունաբերողների միության անդամների և ռազմաարդյունաբերական ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երկարաժամկետ իմաստով մենք նաև պետք է տեխնոլոգիական նախաձեռնություններ ցուցաբերելու, տեխնոլոգիական նորարարություններ արտադրելու հնարավորություն ունենանք»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ռազմարդյունաբերական համալիրը կառավարության համար ունի մի քանի առանցքային նշանակություն, որոնք բոլորն էլ ունեն ռազմավարական բնույթ: «Առաջինը, որ մեր երկիրը պետք է ունենա ուժեղ ռազմարդյունաբերական համալիր. դա բխում է անվտանգային այն միջավայրից, որում մենք այսօր գտնվում ենք: Մեր երկրի անվտանգության կարիքները ակնհայտորեն բերում են այդ մտքին: Երկրորդը Հայաստանի տնտեսության զարգացումն է, Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծումը և Հայաստանը բարձր որակավորում ունեցող աշխատուժի երկիր դարձնելու տեսլականը: Իսկ ռազմարդյունաբերական համալիրը մի ոլորտ է, որտեղ բանվորից սկսած ենթադրում է որակավորում, այսինքն՝ բարձր որակավորում ունեցող բանվորներ, արհեստավորներ և այսպես շարունակ: Եվ, իհարկե, արտահանման ռազմավարությունը մեզ համար նույնպես շատ կարևոր է, և մեր ռազմավարական կուրսը պետք է լինի այնպիսին, որ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը պետք է արտաքին շուկաների վրա աշխատելու հնարավորություն ունենա: Եվ այս խնդիրների համալիր լուծելու համար է, որ մենք ստեղծել ենք նոր՝ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն. իհարկե, առաջին հերթին նկատի ենք ունեցել ռազմաարդյունաբերական համալիրը»,- նշեց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ մինչև այդ ռազմավարական նպատակներին հասնելը պետք է կարողանանք մեր ներքին կարիքները հաշվի առնելով, ռազմարդյունաբերական համալիրի համար ապահովել որոշակի ներքին շուկա: «Պետք է կարողանանք ապահովել պետական պատվերներ, որպեսզի այդ համալիրը կարողանա ապրել, ոտքի կանգնել, զարգանալ և կարողանա մրցունակ արտադրանք տալ: Սա մեր ամենակարևոր նպատակադրումն է՝ որպես ռազմարդյունաբերական համալիրի զարգացման նախնական փուլ: Իհարկե, ցավոք, այս ընթացքում այս ոլորտում ամեն ինչ չէ, որ հարթ է գնացել: Ես նկատի ունեմ պետական պատվերի ոլորտը, և, մենք այստեղ քաղաքական նպատակադրումը ձևակերպելով, պետք է խնդիրը խորությամբ հասկանանք և համապարփակ: Ասելով, որ ռազմարդյունաբերական համալիրի համար պետք է պետական պատվեր ապահովենք՝ մենք նկատի ունենք, որ դրա նպատակը պետք է լինի ոչ թե ուղղակի համալիրը պահելը, այլ աջակցելը, որ այդ համալիրը մրցունակ դառնա նաև արտաքին շուկաներում»,- ընդգծեց Փաշինյանը:

Եզրափակելով խոսքը՝ վարչապետն ընդգծեց, որ մեզ անհրաժեշտ է գիտելիքահենք արդյունաբերական տնտեսություն, այդ տնտեսության տանող ուժը պետք է լինի ռազմարդյունաբերական համալիրը: «Մենք պետք է աջակցենք բոլոր հնարավոր միջոցներով, որպեսզի այն մրցունակ լինի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում»,- նշեց նա:

Հայերեն العربية English Français Русский

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը նորմալ է համարում մեկամսյա մարզումներից հետո Հայաստանի առաջնությունում գրանցած արդյունքը

Կտեղափոխվեմ այն քաշային կարգ, որը կլինի օլիմպիական. Գոռ Սահակյան

Պաշտոնյաները և դպրոցականները Տերյանի 140-ամյակի առթիվ ծաղիկներ են խոնարհել Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում

Մեծ Մասրիկի անասնագոմերից մեկում բռնկված հրդեհը մարվել է, կենդանիները տարհանվել են

Փրկարարները մարել են Գյումրու սպորտային համալիրներից մեկի տանիքում բռնկված հրդեհը

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնությունում հայտնի դարձան ևս երեք քաշային կարգերի չեմպիոնները

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը ներկայացրել է 2025 թվականի առաջին նորեկին

Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը «Al-Beruniy» միջազգային մրցաշարի առաջատարներն են

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, կցրտի 2-5 աստիճանով

Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա»-ն արժանացել է նաև Producers Guild of America Awards-ի գլխավոր մրցանակին