Նախարարը Ամուլսարի հարցի անարդարացի լուծման դեպքում ներդրումների ապագայի վտանգ է տեսնում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը կարծում է, որ Ամուլսարի հարցի անարդարացի լուծումը կարող է վտանգել Հայաստանում ներդրումների ապագան: «Արմենպրես»-ը Տիգրան Խաչատրյանի հետ զրուցել է Ամուլսարի հանքի շահագործման, դրա տնտեսական առավելությունների, բնապահպանական կանխատեսվող վտանգների, դրանց չեզոքացման ու այլ թեմաների շուրջ:

- Պարոն նախարար, շատ է խոսվում Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական վտանգների մասին: Հասարակության այն մասը, որոնք դեմ են հանքի շահագործմանը, նշում են, որ այն կարող է վնաս հասցնել Սևանա լճին, Ջերմուկի ջրերի ավազանին: Ի վերջո, եթե առկա են այդ վնասակար ազդեցությունները, որքանով է նպատակահարմար հանքի շահագործումը:

-Կառավարության կողմից այս բոլոր ամիսների ընթացքում սկզբունքային կետ է նշվել, որ չպետք է ծրագիրն իր գործունեության ընթացքում ունենա այնպիսի բնապահպանական բացասական ազդեցություն, որը հասարակության տեսանկյունից անընդունելի սահմաններում է: Քննարկման եզրակացությունը հուշում է, որ այդպիսի ազդեցություն չկա: Մասնագետներն էլ հավաստիացնում են, որ այն կանխարգելիչ ազդեցությունները, որոնք կազմակերպության կողմից պետք է իրականացվեն ծրագրի շահագործման ընթացքում, բացառում են որևէ բացասական արտանետումները շրջակա միջավայր:

- Եթե, այնուամենայնիվ, հանքը չշահագործվի, որքանով դա ներդրումների առումով կվնասի Հայաստանի միջազգային հեղինակությանը:

- Եթե կայացվի անարդարացի որոշում, ապա կազդի հեղինակության վրա: Ամենակարևոր հարցն արդարության հարցն է, թե արդյոք ՀՀ կառավարությունն ու հասարակությունն արդար են վերաբերում այն ներդրողներին, որոնք որոշումներ են կայացրել որոշակի իրավունքներ ունենալու պայմաններում: Մենք նախորդ մեկ տարվա ընթացքում բոլորին բացատրել ենք այն շարժառիթները, որոնց պատճառով սպասել ենք վերջնական եզրակացության, և դա այն մտահոգությունն էր, որ կարող է ծրագիրն ունի այնպիսի չհասկացված բնապահպանական ռիսկեր, որոնց առկայության դեպքում պետք կլիներ բացատրել բոլորին, որ այդպես շարունակել չի կարելի: Եզրակացությունն այն է, որ այդպիսի ռիսկեր չկան: Այսինքն` մինչև հիմա ես կարծում եմ, որ մենք կարողացել ենք կառավարել նաև միջազգային կարծիքն այն կարևոր հիմքով, որ մենք վերջում արդար որոշում ենք կայացնելու: Երբ փաստ արձանագրվի, որ ռիսկեր չլինելու վերաբերյալ կարծիքը վերջնական է, ես կարծում եմ, որ մենք կհաղթահարենք այն ժամանակավոր լարվածությունը, որն առկա էր միջազգային ներդրողների շրջանում: Մենք պետք էհետևողական լինենք, որ բարձրանա այն վստահությունը, որն առկա է Հայաստանի կառավարության որոշումների և տնտեսական ապագայի նկատմամբ:

- Ամուլսարի հանքի շահագործման պայմաններում որքա՞ն կլինի դրա տնտեսական եկամուտը:

- «Լիդիան» ընկերությունը հաշվարկել է, որ հաստատված պաշարների սահմաններում կարող է գործել 10 տարի, յուրաքանչյուր տարում կարող է վերամշակել մոտ 10 մլն տոննա հանքաքար: Դրանք այն քանակային ցուցանիշներն են, որոնք ճանաչվել են պատկան մարմինների կողմից, և, որոնց հիման վրա տրվել են համապատասխան շահագործման թույլտվություններ: Այսինքն` մենք ունենք մոտ 10 տարվա գնահատված գործունեություն, յուրաքանչյուր տարում 10 մլն տոննա հանքաքարի շահագործում, 1200 դոլարով հաշված մոտ 250 մլն դոլարի արտադրանք և արտահանում: Եթե ոսկու գները մնան այսօրվանը, ապա տարեկան այդ հանքավայրի շահագործման արդյունքում կստեղծվի մոտ 300 մլն դոլար արժողությամբ արտադրանք:

- Հանքի շահագործմանը կողմ ուղղված պնդումներից մեկն էլ աշխատատեղերի ստեղծումն է: Քանի՞ աշխատատեղ կստեղծվի, եթե Ամուլսարի հանքը շահագործվի:

- 750 ուղիղ աշխատատեղեր, և 4 անգամ ավելի շատ ոչ ուղիղ աշխատատեղեր, որոնք այս կամ այն կերպ կապված կլինեն, այդ արտադրությունը սպասարկելու հետ: Ընդհանուր տեղով մոտ 3800 աշխատատեղ կլինի:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում