Life

Պեմզայից վիթխարի «կղզի» Է հայտնաբերվել Խաղաղ օվկիանոսում

2 րոպեի ընթերցում

Պեմզայից վիթխարի «կղզի» Է հայտնաբերվել Խաղաղ օվկիանոսում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաղաղ օվկիանոսի մակերեւույթին հսկայական քանակությամբ պեմզա Է լողում. պեմզան այնքան շատ Է, որ ջուրը գործնականում չի երեւում: Հրաբխային ապակու այդ զանգվածն զբաղեցնում Է ավելի քան 150 քառակուսի կիլոմետր: Դա 20 հազար ֆուտբոլային դաշտի չափ Է: Ջրի մակերեւույթին հոսընթացով շարժվող պեմզան հայտնաբերվել Է օգոստոսի սկզբին ավստրալացի յախտսմենների կողմից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Փորձագետների խոսքով՝ պեմզայի վիթխարի կուտակումն, ամենայն հավանականությամբ, դարձել Է Տոնգա կղզու մերձակայքում ստորջրյա հրաբխի ժայթքման արդյունքը, որն արբանյակների կողմից գրանցվել Է օգոստոսի 7-ին: Բոլոր նավերին եւ զբոսանավերին նախազգուշացում Է տրվել՝ խուսափել Խաղաղ օվկիանոսի այդ հատվածամասից: Պեմզան ծակոտկեն հրաբխային ապակի Է, որը գոյանում Է գազերի անջատման եւ լավայի արագ սառչելու հետեւանքով: Առաջին հայացքից պեմզան նման Է քարի, բայց քանի որ դրա ծակոտկենությունը հասնում Է 80 տոկոսի, այն կարող Է հոսընթացով շարժվել ջրի մակերեւույթին:

Այժմ օվկիանոսի մակերեւույթին հոսընթացով շարժվում Է շուրջ մեկ տրիլիոն կտոր պեմզա, բայց ժամանակի ընթացքում դրանք կսկսեն մասերի բաժանվել եւ տարածվել ավելի հեռու: Պեմզայի այդ հոծ զանգվածը կարող Է Ավստրալիա հասնել մոտավորապես մեկ տարի հետո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում