Բակո Սահակյանը ներկա է գտնվել միջազգային գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությանը

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում ներկա է գտնվել «Հայոց արեւելից կողմանք. պատմություն եւ մշակույթ» խորագրով հայագիտական միջազգային գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ողջույնի խոսքում նախագահը կարեւորել է համաժողովի գիտագործնական նշանակությունը՝ նշելով, որ նման միջոցառումները թույլ են տալիս ավելի առարկայական եւ օբյեկտիվ ձեւով ուսումնասիրել մեր պատմության էջերը, վեր հանել տարբեր զարգացումների պատճառահետեւանքային կապը եւ այն ներկայացնել միջազգային հանրության ուշադրությանը:

«Եվ դա կարեւոր է հատկապես այսօր, երբ կան երկրներ ու շրջանակներ, որոնք ցուցաբերում են քաղաքականացված մոտեցում պատմական փաստերի նկատմամբ՝ փորձ անելով վերաշարադրել պատմությունը եւ այն ներկայացնել նեղ շահադիտական տեսանկյունից, աղավաղված ձեւով: Այս ամենին պատասխանելու լավագույն միջոցը այսպիսի միջոցառումների անցկացումն է նման ձեւաչափով եւ օրակարգով»,- ընդգծել է նախագահ Սահակյանը:

Հայերեն العربية English Français Русский

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս