Լոս Անջելեսի Քաղաքային խորհուրդը երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանին պատվոգիր է շնորհել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Լոս Անջելեսի Քաղաքային խորհրդի կողմից առաջին անգամ հայ արտիստը՝ Լիլիթ Հովհաննիսյանը, պատվոգրի է արժանացել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատվոգիրը երգչուհուն է հանձնվել իր Dream համաշխարհային շրջագայության շրջանակում Լոս Անջելեսն ընդգրկելու, փայլուն համերգ իրականացնելու, ինչպես նաև հայ մշակույթն ու երգարվեստը լավագույնս ներկայացնելու համար:

Պատվոգիրը հանձնվել է Լոս Անջելեսի Քաղաքային նիստի ընթացքում, այն վարել է խորհրդի անդամ Մոնիկա Ռոդրիգեզը: Վերջինս նիստի մեկնարկին ներկաներին ներկայացրել է Լիլիթ Հովհաննիսյանի անցած ուղին, կենսագրությունը, ինչպես նաև արտիստի հաջողությունները: Նիստին ներկա են եղել Լոս Անջելեսի Քաղաքային խորհրդի բոլոր անդամներն, ովքեր ստորագրել են պատվոգրի վրա:

Արարողությունը ցուցադրվել է ամերիկյան հեռուստաընկերություններով և համացանցով:

Լիլիթ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել խորհրդին՝ նման բարձր պարգևի համար՝ նշելով, որ Լոս Անջելեսը հատուկ տեղ ունի հայ համայնքի կյանքում:

«Շատ շնորհակալ եմ նման բարձր պարգևի արժանացնելու համար: Ինձ համար մեծ խորհուրդ և նշանակություն ունի Լոս Անջելեսի քաղաքապետարանի կողմից նման գնահատանքի արժանանալը: Հայոց ցեղասպանության հետևանքով 1,5 միլիոն հայ է զոհվել, հազարավոր հայեր էլ երկրորդ հայրենիք են փնտրել աշխարհի տարբեր երկրներում: Լոս Անջելեսն այն քաղաքներից էր, որ հյուրընկալել էր հայերին ցեղասպանությունից հետո: Ես շնորհակալ եմ այս քաղաքին ոչ միայն այս պատվոգրի, այլ նաև իմ հայրենակիցների նկատմամբ տարբեր ժամանակներում ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար»,- արարողության ժամանակ նշել է Լիլիթ Հովհաննիսյանը:

Լիլիթ Հովհաննիսյանի Dream համաշխարհային շրջագայությունն ընթացքի փուլում է: Համերգներն արդեն կայացել են Քուվեյթում, Ֆրանսիայում, Դանիայում, Շվեդիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Չեխիայում և այլ եվրոպական երկրներում: Առաջիկայում համերգներ են նախատեսված ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Ուրուգվայում, Արգենտինայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Լիբանանում և այլ երկրներում:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում