Ինովացիա

Huawei-ը ներկայացրել Է Ascend 910 պրոցեսորը արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներով

1 րոպեի ընթերցում

Huawei-ը ներկայացրել Է Ascend 910 պրոցեսորը արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներով

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Huawei չինական հեռահաղորդակցական ընկերությունն օգոստոսի 23-ին ներկայացրել Է Ascend 910 պրոցեսորը, որը հանդերձած Է արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներով, ինչպես նաեւ MindSpore նոր ծրագրային ապահովումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

Նրա տվյալներով՝ Ascend 910-ի ստեղծումը «ընկերության գործունեության ընդլայնումն Է արհեստական ինտելեկտի սեկտորում», ինչպես նաեւ «քայլ՝ Միացյալ Նահանգների կողմից ճնշման պայմաններում սեփական պրոցեսորների մշակման բնագավառում»:

ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը մայիսի 17-ից Huawei-ը սեւ ցուցակում Է ներառել ազգային անվտանգության սպառնալիքի պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում