Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին Հայաստանի անկախության հռչակագրի 29-րդ տարեդարձի առթիվ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին Հայաստանի անկախության հռչակագրի 29-րդ տարեդարձի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Միրզոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, 29 տարի առաջ այս օրը ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը, տրամաբանական հանգրվանի հասցնելով եռամյա համազգային շարժումը, ազդարարեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։ Շնորհավորում եմ բոլորիս այս դարակազմիկ իրադարձության տարեդարձի առթիվ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում