Տնտեսություն

Տիգրան Խաչատրյանը շարունակում է մասնավոր հատվածի հետ քննարկումները ոլորտային խնդիրների շուրջ

2 րոպեի ընթերցում

Տիգրան Խաչատրյանը շարունակում է մասնավոր հատվածի հետ քննարկումները ոլորտային խնդիրների շուրջ

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի ոլորտային հանդիպումները մասնավոր հատվածի հետ շարունակվում են։

Ինչպես«Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նապարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը հանդիպել է շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացրել են այդ ոլորտում գործունեություն ծավալելու առանձնահատկությունները և առկա խնդիրները։ Բարձրացվել են գոտիավորմանը, նախագծերի համաձայնություններին, փորձաքննության ընթացակարգերին, ավարտական ակտերի տրամադրմանն առնչվող խնդիրներ։

Մեկ այլ հանդիպում տեղի է ունեցել մեքենաշինական, սարքաշինական և էլեկտրատեխնիկայի արտադրության ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Այս ճյուղի ներկայացուցիչները ևս ներկայացրել են իրենց հուզող հարցերի շրջանակը․ ոլորտային կրթություն և կադրերի համալրում, ներկրվող հումքի որակ, ընկերություններին տրվող արտոնությունների ընթացակարգեր և պայմաններ, ֆինանսական միջոցների հասանելիություն, արտաքին շուկաներում արտադրանքի առաջմղման միջոցառումներ և այլն։ Նախարարին նաև տեղեկատվություն է ներկայացվել ընկերությունների արտադրանքի, ծավալների և իրակացվող ծրագրերի մասին։

Ամփոփելով հանդիպումները, Տիգրան Խաչատրյանը նշել է, որ նախարարությունը հետամուտ է լինելու գույքագրված խնդիրների կարգավորմանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում