Հասարակական

Հաստատվեց զինծառայողների կողմից բնակարան ձեռք բերելու պետական աջակցության ծրագիրը

3 րոպեի ընթերցում

Հաստատվեց զինծառայողների կողմից բնակարան ձեռք բերելու պետական աջակցության ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարությունը սահմանեց «Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու» պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 22-ին ՀՀ կառավարության հերթական նիստին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասաց, որ, նախագծի համաձայն, յուրաքանչյուր տարի կարող են ծրագրի շահառու դառնալ և պետական աջակցություն ստանալ ծրագրին մասնակցելու հավակնություն ունեցող` Պաշտպանության նախարարության 500 զինծառայող:

«Ծրագիրը նախատեսում է առավելագունը 28 միլիոն 500 հազար դրամի չափով հիփոթեքային վարկավորման հնարավորություն, որի սահմաններում գնման պայմանագրում նշված գումարի 10 տոկոսը որպես կանխավճար ֆինանսավորում է պետությունը։ Առաջնային կառուցապատողից բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում վարկի տարեկան տոկոսը կազմելու է 7 տոկոս, որի 3 տոկոսը սուբսիդավորում է պետությունը, իսկ մնացած 4 տոկոսը հետ է վերադարձվում վարկառուին իր վճարված եկամտահարկի հաշվին։

Երկրորդային շուկայից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու դեպքում վարկի առավելագույն տոկոսադրույքը չի կարող գերազանցել «Ազգային հիփոթեքային ընկերության» կողմից տրամադրված վերաֆինանսավորման վարկի տոկոսադրույքը գումարած առավելագույնը 2 տոկոսային կետը։ Ընդ որում՝ պետության կողմից սուբսիդավորվում է վարկի տոկոսադրույքից 3 տոկոսային կետը, մնացածը վարկառուի հաշվին է երկրորդային շուկայի շրջանակում»,- ասաց Տոնոյանը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է լինելու նաև գնման պայմանագրի ևս 20 տոկոսի չափով ապահովագրություն կամ դրա փոխարեն այլ բնակելի տարածության գրավադրում։ «Յուրաքանչյուր տարվա համար ծրագրի մասնակիցների ընտրությունը կատարվելու է վիճակահանությամբ։ Միաժամանակ, նախկինում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված զինծառայողներն ունեն նախապատվության իրավունք՝ ծրագրի մասնակից դառնալով առանց վիճակահանությանը մասնակցելու և հրաժարվելով իրենց հաշվառման իրավունքից»,- ասաց Տոնոյանը։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են ռազմարդյունաբերության և կիբեռանվտանգության հարցեր

Բանակ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են ռազմարդյունաբերության և կիբեռանվտանգության հարցեր

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել սահմանագոտու արևելյան հատվածի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ադրբեջան

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել սահմանագոտու արևելյան հատվածի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Տավուշում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել. ՀՀ ՊՆ

Բանակ

Տավուշում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել. ՀՀ ՊՆ

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ուժային կառույցների միջև բանակային խաղերին մասնակից թիմերի քանակը կրկնապատկվել է

Բանակ

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ուժային կառույցների միջև բանակային խաղերին մասնակից թիմերի քանակը կրկնապատկվել է

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ պաշտպանության նախարարը Լյուքսեմբուրգի խորհրդարանում քննարկել է բնագավառում համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր

Բանակ

ՀՀ պաշտպանության նախարարը Լյուքսեմբուրգի խորհրդարանում քննարկել է բնագավառում համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր

ՀՀ և Լյուքսեմբուրգի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Եվրոպա

ՀՀ և Լյուքսեմբուրգի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում