Life

Քվենտին Տարանտինոն առաջին անգամ հայր կդառնա

1 րոպեի ընթերցում

Քվենտին Տարանտինոն առաջին անգամ հայր կդառնա

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարանիտինոն 56 տարեկանում առաջին անգամ հայր կդառնա, նա եւ նրա կինը՝ Դանիելան, երեխայի են սպասում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է զույգը People հրատարակությանը:

Տարանտինոն ամուսնացել Է 2018 թվականի նոյեմբերին իտալացի երգչուհի եւ մոդել Դանիելա Պիկի հետ, նրա համար այդ ամուսնությունը դարձել Է առաջինը:

«Դանիելա եւ Քվենտին Տարանտինոներն ուրախ են հայտնելու, որ իրենք երեխայի են սպասում»,- ասված Է հայտարարության մեջ: Տարանտինոն եւ Պիկը ծանոթացել են 2009 թվականին Իսրայելում:

Ավելի ուշ զույգը բաժանվել Է, բայց 2015 թականին նրանք կրկին սկսել են հանդիպել: 2017 թվականին Տարանտինոն եւ Պիկը հայտնել են նշանադրության մասին, հարսանիքը կայացել Է 2018-ի նոյեմբերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում