Life

ԱՄՆ-ում աճուրդով վաճառել են Ջեյմս Բոնդի լրտեսական ավտոմոբիլը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում աճուրդով վաճառել են Ջեյմս Բոնդի լրտեսական ավտոմոբիլը

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջեյմս Բոնդի 1965 թվականի Aston Martin DB5 ավտոմոբիլը, որը հանդերձված Է մի շարք լրտեսական գործառույթներով, 6,4 միլիոն դոլարով վաճառվել Է ԱՄՆ-ի Մոնտերեյ քաղաքի Sotheby՚s-ի աճուրդում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Աշխարհում ամենահայտնի ավտոմոբիլը՝ Ջեյմս Բոնդի 1965 թվականի այդ Aston Martin DB5-ը հենց նոր վաճառվեց 6,4 միլիոն դոլարով: Մոնտերեյում Sotheby՚s-ի աճուրդը նոր ռեկորդ սահմանեց DB5-ի համար»,- ասած Է Twitter-ում Sotheby՚s-ի օգտահաշվում: Գնորդը, որի անունը չեն հայտնում, կարող Է ճանապարհներով շրջել 007 գործակալի ավտոմոբիլով, որը հանդերձված Է «լրտեսական գործառույթներով»:

Այդ ավտոմոբիլն ստեղծվել Է Բոնդի մասին ֆիլմերի համար: Aston Martin ընկերությունը DB5 մոդելը թողարկել Է 1963-ից մինչեւ 1965 թվականը: ԿինոԷկրանին ավտոմեքենան առաջին ագամ հայտնվել Է 1964 թվականին «Գոլդֆինգեր» կինոնկարում՝ գաղտնի ծառայության բրիտանցի գործակալ Ջեյմս Բոնդի մասին շարքի երրորդ ֆիլմում:

Այդ ժապավենում հատուկ գործակալի դերը կատարել Է շոտլանդացի դերասան Շոն Քոներին: Մինչ օրս բրիտանացի գերլրտեսի մասին նկարահանվել Է 24 ֆիլմ: Կինոնկարները վիթխարի հաջողություն են ունեցել հանդիսատեսների շրջանում. ընդհանուր դրամարկղային մուտքերը կազմել են ավելի քան 10 միլիարդ դոլար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում