Life

Մայլի Սայրուսը երգ Է թողարկել Լիամ Հեմսվորթից ծանր բաժանության մասին

1 րոպեի ընթերցում

Մայլի Սայրուսը երգ Է թողարկել Լիամ Հեմսվորթից ծանր բաժանության մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Մայլի Սայրուսը YouTube-ում թողարկել Է Slide Away նոր թրեքը, որտեղ երգում Է դերասան Լիամ Հեմսվորթից ծանր բաժանության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Երկրպագուները վստահ են, որ երգի խոսքերը նվիրված են Սայրուսի եւ Հեմսվորթի ամուսնալուծությանը:

Slide Away-ում նա երգում Է այն մասին, որ «կարոտելու Է այն ժամանակներին», երբ իրենք միասին Էին, բայց եկել Է «ամեն բան թողնելու» ժամանակը: «Շարժվիր, մենք 17 տարեկան չենք: Ես ուրիշ եմ դարձել: Դու Էլ ասացիր, որ ամեն ինչ փոխվել Է: Դու ճիշտ ես, մենք մեծացել ենք»,-երգում Է Մայլի Սայրուսը: Զույգը ծանոթացել Էր «Վերջին երգը» ֆիլմի նկարահանումների ժամանակ, 2009 թվականին, երբ Սայրուսը 16 տարեկան Էր, իսկ Հեմսվորթը՝ 19, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում