Հասարակական

Եթե այսպես շարունակվի կարելի է կանխատեսել ծնելիության ցուցանիշի նվազման դադարեցում և հետագա աճ

1 րոպեի ընթերցում

Եթե այսպես շարունակվի կարելի է կանխատեսել ծնելիության ցուցանիշի նվազման դադարեցում և հետագա աճ

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. 2019 թվականի առաջին կիսամյակի նվազումը 2018-ի համեմատ եղել է 0.9%։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ամփոփելով ծնելիության ցուցանիշները 2019 թվականի առաջին կիսամյակի համար և համեմատելով 2018 թվականի հետ, կարող ենք արձանագրել, որ նվազման միտումը դանդաղում է, և եթե այսպես շարունակվի, ապա տարվա վերջի կամ մյուս տարվա սկզբի համար կարելի է կանխատեսել ծնելիության ցուցանիշի նվազման դադարեցում և հետագա աճ»,- նշել է Թորոսյանը և հավելել, որ 2018 թվականի առաջին կիսամյակի նվազումը 2017-ի համեմատ եղել է 4.9%:

Նրա խոսքով՝ այս ցուցանիշներն իրական արձագանքն են այն սոցիալ-տնտեսական քաղաքականության, որ վարում է ՀՀ կառավարությունը հեղափոխությունից հետո։

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում