Life

Disney-ը հրապարակել Է շների լուսանկարը «Լեդին եւ Թափառաշրջիկը» ռեմեյքից

1 րոպեի ընթերցում

Disney-ը հրապարակել Է շների լուսանկարը «Լեդին եւ Թափառաշրջիկը» ռեմեյքից

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրապարակվել Է շների առաջին լուսանկարը, որոնք կհայտնվեն «Լեդին եւ Թափառաշրջիկը» մուլտֆիլմի ռեմեյքում: Լուսանկարը հայտնվել Է Disney Twenty Three հանդեսի Twitter-օգտահաշվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել Է CinemaBlend-ը, Թեսսա Թոմփսոնը հնչունավորել Է Լեդիին, իսկ Ջասթին Թերուն՝ Թափառաշրջիկին: Ֆիլմում բոլոր դերերը կատարել են փրկարար-շները, որոնց ապաստարան են տվել նկարահանումների ավարտից հետո: Ռեմեյքի համաշխարհային պրեմիերան պլանավորված Է նոյեմբերի 12-ին:

Նոր կինոժապավենի երաժշտության հեղինակն ամերիկացի կատարող Ժանել Մոնեն Է: Նա ոչ միայն ձայնագրել կինոնկարի նոր կոմպոզիցիաները, այլեւ կվերափոխի The Siamese Cat Song երգը, որը բնօրինակով կատարել Է Փեգի Լին:

«Լեդին եւ Թափառաշրջիկը» մուտֆիլմն Էկրան Է բարձրացել 1955 թվականին: Այն ներկայացվել Է BAFTA մրցանակի՝ որպես լավագույն անիմացիոն ֆիլմ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում