Ucom-ում գործում է «Նոր սմարթֆոն, նոր հույզեր» առաջարկը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom-ում օգոստոսի 15-ից մեկնարկում է «Նոր սմարթֆոն, նոր հույզեր» առաջարկը։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Ucom ընկերությունից, նոր ուսումնական տարվա նախաշեմին, մինչև սեպտեմբերի 30-ը Ucom կանխավճարային, հետվճարային` Ունիվերսալ կամ Ունիվերսալ Պլյուս սակագնային պլանների նոր և ներկայիս բաժանորդները կարող են գնել 2019 թվականի նորագույն Xiaomi Redmi 7A սմարթֆոնն ընդամենը 49 500 դրամով և ստանալ 60 ԳԲ ինտերնետ 6 ամսվա համար առանց որևէ պարտավորության:

«Այս նորագույն սմարթֆոնն ունի 12 ՄՊ հզորությամբ ֆոտոխցիկ, Qualcomm ® Snapdragon™ 439 պրոցեսոր, 16 ԳԲ ներքին հիշողություն և օգտատիրոջ երեսի ուրվագծերով ապաբլոկավորման հնարավորություն։ Ուսանողները վստահաբար բարձր կգնահատեն դրա առավելությունները, փայլուն որակն ու մատչելի գինը։ Եվ որ ամենակարևորն է, գնորդներն առանց որևէ պարտավորության կվայելեն Ucom-ի 4G+ գերարագ ինտերնետի 60 ԳԲ-երը 6 ամսվա ընթացքում», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ավելին, մինչև սեպտեմբերի 30-ը միայն Ucom-ում կա բացառիկ հնարավորություն ձեռք բերելու նաև Samsung Galaxy A20e սմարթֆոնն ընդամենը 86 900 դրամով և ստանալ 60 ԳԲ գերարագ ինտերնետ 6 ամսվա համար առանց որևէ պարտավորության: Samsung Galaxy A20e սմարթֆոնն ունի ուլտրալայն 123-աստիճանանոց տեսախցիկ, ընդլայնված իրականության տեխնոլոգիայով ստեղծված պիտակներ՝ լուսանկարվելուց պատկերի վրա ավելացնելու համար և մինչև 61 ժամ երաժշտություն լսելու հնարավորություն։ Սմարթֆոնները կարելի է ձեռք բերել ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ:

Բոլոր այլ սմարթֆոնների ձեռք բերման պարագայում Ucom Կանխավճարային ինչպես նաև հետվաճարային` Ունիվերսալ և Ունիվերսալ Պլյուս սակագնային պլանների նոր և առկա բաժանորդները կստանան 20 ԳԲ ինտերնետ 6 ամսվա համար։

Հայերեն English

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում