Մինչ մարտական դիրքը թողնելը` զինծառայողը մարմնական վնասվածքներ չի ունեցել. ՔԿ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍՒ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանը մինչև մարտական դիրքը թողնելը գլխի ծոծրակային շրջանում, սրունքների շրջաններում կամմարմնի այլ հատվածներում մարմնական վնասվածքներ չի ունեցել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից:

«Քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2019 թվական օգոստոսի 12-ի ժամը 10:30-ի դրությամբ՝ մինչ Ա. Ղազարյանի կողմից մարտական դիրքը թողնելը՝ գլխի ծոծրակային շրջանում, սրունքների շրջաններում կամմարմնի այլ հատվածներում Ա.Ղազարյանը մարմնական վնասվածքներ չի ունեցել:

Ինչ վերաբերում է նրա ձախ ձեռքի ցուցամատի վրա առկա վնասվածքին, ապա 2019 թվականի հուլիսի 24-ին Ա. Ղազարյանը զորամասից ուղեգրվել է Մարտունու զինհոսպիտալ, որտեղ տեղային անզգայացումով կատարվել է ձախ ձեռքի 2-րդ մատի կոշտուկի հեռացում, ինչի մասին արձանագրված է զինհոսպիտալի ամբուլատոր հիվանդների հաշվառման մատյանի մեջ, ինչպես նաև այդ մասին գրառում է կատարվել Ա. Ղազարյանի բուժգրքույկում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Վերոգրյալի մասին Ա. Ղազարյանը տեղեկացրել է նաև եղբորը` Արմեն Ղազարյանին:

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում քննություն է իրականացվում ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ (դասալքություն) հոդվածի 2-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում) 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա