Life

Հայտնվել Է «Անցած Սուրբծննդյան տոները» կատակերգության թրեյլերը՝ Էմիլյա Քլարքի մասնակցությամբ

1 րոպեի ընթերցում

Հայտնվել Է «Անցած Սուրբծննդյան տոները» կատակերգության թրեյլերը՝ Էմիլյա Քլարքի մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Universal Pictures-ը հրապարակել Է «Անցած Սուրբծննդյան տոները» ռոմանտիկ կատակերգության թրեյլերը, որտեղ գլխավոր դերակատարը Էմիլյա Քլարքն Է: Հոլովակը զետեղված Է ստուդիայի պաշտոնական YouTube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քլարքը մարմնավորել Է սուրբծննդյան ապրանքներ վաճառող խանութի աշխատակցուհուն, որն աշխատում Է բարի ոգու հանդերձանքով: Նա ծանոթանում Է մի երիտասարդի (Հենրի Հուլդինգ) հետ, որը նրան օգնում Է բարելավել իր կյանքը:

Ֆիլմը նկարահանել Է Պոլ Ֆիգը («Աղջիկների հավաք՝ Վեգասում»): Սցենարը գրել են Բրայոնի Քիմինգսը եւ Էմմա Թոմփսոնը, որը նաեւ խաղացել Է գլխավոր հերոսուհու մոր դերը:

Էմիլյա Քլարքը հայտնի Է Դեյներիսի դերով «Գահերի խաղը» սերիալում: 2019 թվականին նա Emmi մրցանակի Է հավակնում սերիալում իր աշխատանքի համար: Emmi-ի 71-րդ մրցանակաբաշխությունը կկայանա սեպտեմբերի 22-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում