Life

«Առյուծ արքան» դարձել Է ամենահասութաբեր անիմացիոն ֆիլմը պատմության մեջ

1 րոպեի ընթերցում

«Առյուծ արքան» դարձել Է ամենահասութաբեր անիմացիոն ֆիլմը պատմության մեջ

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Առյուծ արքայի» համաշխարհային դրամամուտքերը հասել են 1,33 մլրդ դոլարի, ինչի շնորհիվ այն, BoxOfficeMojo կայքի տվյալների համաձայն, դարձել Է ամենահաջողակ անիմացիոն ֆիլմը պատմության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախորդ ռեկորդը 2013 թվականին սահմանել Էր «Սառը սիրտը» մուլտֆիլմը՝ 1,29 մլրդ դոլար: Երրորդ տեղ Է իջել «Սուպերյոթնյակ 2»-ը (2018 թվական, 1,24 մլրդ դոլար), չորրորդ տեղում «Մինյոններն» են (2015 թվական, 1,16 մլրդ դոլար): Ցուցակի հինգերորդ տեղն զբաղեցնում Է «Խաղալիքների պատմությունը. մեծ փախուստ» (2010 թվական, 1,07 մլրդ դոլար): Բացի այդ, «Առյուծ արքան» դարձել Է Disney ստուդիայի ամենահաջողակ ռիմեյքը: Մուլտֆիլմի դրամամուտքերը 1994 թվականին կազմել են 987 մլն դոլար, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում