Հասարակական

ՀՀ և Պակիստանի զինծառայողները հայտնել են հաջորդ տարի «Էլբրուսի օղակ»-ին մասնակցելու ցանկություն

2 րոպեի ընթերցում

ՀՀ և Պակիստանի զինծառայողները հայտնել են հաջորդ տարի «Էլբրուսի օղակ»-ին մասնակցելու ցանկություն

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Պակիստանի պաշտպանական գերատեսչությունների դիտորդները հայտնել են իրենց երկրների մտադրությունը գալիք տարի ներկայացնելու ազգային թիմերը ռազմական լեռնագնացների մասնագիտական «Էլբրուսի օղակ» մրցույթի միջազգային փուլի մրցումներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, Հայաստանի դիտորդ, փոխգնդապետ Արթուր Սիմոնյանը նշել է, որ «Էլբրուսի օղակին» մասնակցությունը Հայաստանի համար գրավիչ է այն առումով, որ երկրի ցամաքային զորքերն առաջադրանքներ են կատարում լեռնային տեղանքում. «Ներկայումս մենք ձևավորում ենք բարձրլեռնային պայմաններում գործողություններ ծավալող ստորաբաժանումներ։ Այդ պատճառով մենք հույս ունենք այդ մրցումներին մասնակցելու և դրանց նախապատրաստվելու ընթացքում ստանալ լավագույն բարձրլեռնային ստորաբաժանումների արդիական փորձը։ Այս տարի դիտորդների կազմի մեջ մտնող մեր հրահանգիչները մրցումների մասնակիցների հետ կանցնեն մրցութային օղակի լեռնային երթուղով և կբարձրանան Եվրոպայի ամենաբարձր՝ էլբրուսի գագաթը»։

Բանակային միջազգային խաղերի շրջանակում անցկացվող լեռնագնացության մրցումներին մասնակցում են Ռուսաստանի, Մարոկկոյի, Հնդկաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի թիմերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում