Արցախի առաջնագծում զինվորները միշտ զգոն են և պատրաստ կանխելու հակառակորդի ցանկացած գործողություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժինը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար օգոստոսի 8-9-ը կազմակերպել էր այց Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասեր և առաջնագիծ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողները երկօրյա այցի ընթացքում հասցրին ծանոթանալ առաջնագծում կատարված ամրաշինական աշխատանքներին ու տեխնիկական հագեցվածությանը:

Լրագրողների հետ զրույցում դիրքերից մեկի ավագ Դավիթ Սարգսյանն, ով արդեն 1 տարի և 6 ամիս է ինչ ծառայում է, նշեց, որ ծառայությունը բավականին հագեցած և հետաքրքիր է անցնում:

«Տեղաշարժեր հակառակորդի կողմից գրեթե ամեն օր լինում է, սակայն շատ հազվադեպ է, որ դրանք վտանգավոր են: Մենք ամեն օր դիտարկումներ ենք իրականացնում և նրանց ամեն շարժ մեր նշանառության տակ է: Վստահ կարող եմ ասել, որ հակառակորդի յուրաքանչյուր քայլ պատրաստ ենք կանխել»,- ասաց դիրքի ավագը և հավելեց, որ վերջին անգամ իրենց ուղղությամբ մարտական գործողություններ իրականացվել են 2-3 ամիս առաջ:

Նա նշեց, որ հանգստի ժամին հասցնում են գիրք կարդալ, զրուցել իրար հետ, նարդի կամ շախմատ խաղալ, սակայն երբեք չեն կորցնում զգոնությունը:

Գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Սասուն Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 2016 թվականից հետո ինժեներական աշխատանքներն ավելի մեծ թափով են իրականացվում:

«Այսօր մեր դիրքերն ապահովված են և գիշերային, և ցերեկային դիտարկման սարքավորումներով, ինչպես նաև ստեղծած են բոլոր պայմանները, որպեսզի մեր զինվորները կարողանան համեմատաբար անվտանգ մարտ վարել»,- նշեց փոխգնդապետը:

Անդրադառնալով սպաների աշխատավարձերի բարձրացմանը՝ Ստեփանյանն ընդգծեց, որ այդ փաստը շատ գովելի է և բոլորը գոհ են:

Հայերեն Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres