Հասարակական

Աղբամանների տեղադրումը Դավիթաշեն վարչական շրջանում եղել է օրենքի տառին համապատասխան

2 րոպեի ընթերցում

Աղբամանների տեղադրումը Դավիթաշեն վարչական շրջանում եղել է օրենքի տառին համապատասխան

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աղբամանների տեղադրումը Դավիթաշեն վարչական շրջանում եղել է օրենքի տառին համապատասխան:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Երևանիքաղաքապետի մամուլի քարտուղարՀակոբԿարապետյանը՝ անդրադառնալով «Սանիթեք» ընկերության այն հայտարարությանը, թե քաղաքապետարանի կողմից ապօրինի կերպով հեռացվում են ընկերության աղբադույլերը և չեն կատարվում սահմանված վճարումները:

«Երևան համայնքը և անձամբ Երևանի քաղաքապետն ունի ուղղակի պարտավորություն՝ ապահովելու Երևանի աղբահանությունը և սանիտարական մաքրումը: Այդ պարտավորությունը 2013 և 2015 թվականների պայմանագրերի համաձայն քաղաքապետարանը պատվիրակել է «Սանիթեք» ընկերությանը։ Այդ միջոցառումների թվում են աղբատար մեքենաների ձեռքբերումը և կիրառումը, և աղբամանների ձեռքբերումն ու տեղադրումը: Աղբամանների տեղադրումը Դավիթաշեն վարչական շրջանում եղել է օրենքի տառին համապատասխան: Քաղաքապետարանը համապատասխան գրություններ է ուղարկել «Սանիթեք» ընկերություն և այլ կառույցներ, որպեսզի տեղեկացնի իր այդ գործողությունների մասին և տեղյակ պահի, թե քանի աղբաման է տեղափոխվելու ու որտեղ են դրանք տեղադրվելու: Իսկ վճարումների հետ կապված քաղաքապետարանը կիրառում է տույժեր, պահումներ «Սանիթեք» ընկերության նկատմամբ, որքանով որ իրենք չեն կատարում իրենց պարտականությունները», - ասաց Հակոբ Կարապետյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում