Տնտեսություն

Զբոսաշրջության ոլորտում աճի տեմպն արագացել է

6 րոպեի ընթերցում

Զբոսաշրջության ոլորտում աճի տեմպն արագացել է

2019թ. հունվար-հունիսին զբոսաշրջության ոլորտում աճի տեմպը կրկին սկսել է արագանալ: Համաձայն Զբոսաշրջության պետական կոմիտեի տվյալների՝ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը ընթացիկ տարվա առաջին կիսամյակում աճել է 12.8%, իսկ Վիճակագրական կոմիտեի կողմից ճշգրտված և հրապարակված տվյալների համաձայն այդ աճը կազմել է 12.3%: Հարկ է նշել, որ 2018թ. առաջին կիսամյակում ոլորտում արձանագրվել էր 10.2% աճ, սակայն աճի տեմպը մի փոքր դանդաղ էր եղել, քան 2017թ. առաջին կիսամյակում:

Հայաստան այցելությունների ցուցանիշներ

ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով (ՍԷԿՏ) ստացված տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունվար-հունիսին Հայաստան ընդհանուր այցելությունների նախնական թիվը կազմել է 1 մլն 679 հազար 284, իսկ աճը 2018 թ. հունվար-հունիսի համեմատ կազմել է 12,8%: 2019 թ. առաջին կիսամյակում այցելությունների աճը հիմնականում ապահովվել է Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից: Քիչ չեն այցելությունները նաև ԱՄՆ-ից, Ուկրաինայից և Ֆիլիպիններից: Առաջին տասնյակում են Գերմանիան, Հնդկաստանը, Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը: Ըստ Զբոսաշրջության կոմիտեի տվյալների՝ ընդհանուր այցելությունների թվում 45,8%-ը եղել են զբոսաշրջային այցելությունները:

2016-2019 թթ. առաջին կիսամյակներում դեպի Հայաստան այցելուների տասնյակում աշխարհագրության փոփոխություն գրեթե տեղի չի ունեցել: Նշվածը կարելի է որպես ազդակ ընդունել և նոր մեխանիզմներ մշակել զբոսաշրջության ոլորտում՝ թիրախային շուկաների աշխարհագրությունն ընդլայնելու նպատակով:

Աճը պայմանավորող գործոններ և ոլորտի զարգացմանն ուղղված քայլեր

Զբոսաշրջության ոլորտում աճը պայմանավորող հիմնական գործոններից են ոլորտում իրականացվող մարքեթինգային քաղաքականությունը, մուտքի արտոնագրերի դյուրացումը և ուղիղ չվերթների իրականացումը:

Ոլորտում առկա խնդիրներին և համաշխարհային տնտեսության զարգացմանը զուգընթաց ի հայտ եկող մարտահրավերներին դիմակայելու համար ինչպես տնտեսության այլ ճյուղերում, այնպես էլ զբոսաշրջության ոլորտում անհրաժեշտ է մշակել համապատասխան քայլեր: ՀՀ-ում վերջին շրջանում զբոսաշրջության կայուն զարգացման և զբոսաշրջային հոսքերի շարունակական ավելացման համար իրականացված քայլերից են ոլորտի ինստիտուցիոնալ բարեփոխումները, զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացումը, թիրախավորված մարքեթինգային քաղաքականությունը, զբոսաշրջության ոլորտում մարդկային ռեսուրսների կարողությունների բարելավումը, զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացումը, միջազգային արդյունավետ համագործակցությունը և զբոսաշրջության ոլորտի բոլոր շահառուների, այդ թվում՝ միջազգային դոնոր կազմակերպությունների և մասնավոր հատվածի համակարգումը։

Ոլորտի զարգացման համար կարևոր է նաև համաշխարհային շուկայում մասնավոր հատվածի կողմից առաջարկվող պրոդուկտների փաթեթի ներկայացումը։ 2018 թ. պետական աջակցությամբ ոլորտի մասնավոր հատվածը Հայաստանը ներկայացրել է աշխարհի խոշոր միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներում: Մասնավորապես, ապահովվել է Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի ներկայացումը մի շարք միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին (ITB Berlin 2018, WTM 2018, JATA 2018, Arabian Travel Market, T.I.T.E (Tehran International Tourism Exhibition)):

Զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված դրական քայլ է Հայաստանի պաշտոնական զբոսաշրջային կայքէջի՝ Armenia.travel-ի գործարկումը: Կայքէջի միջոցով զբոսաշրջիկներն հնարավորություն են ունենում հստակ մշակել իրենց երթուղին և ճշգրիտ տեղեկատվություն ստանալ Հայաստանի մասին:

Ոլորտի զարգացմանն ուղղված արդյունավետ քաղաքականություն մշակելիս խոչընդոտ կարող է հանդիսանալ վիճակագրության և դրա արդյունքում նաև վերլուծությունների ու հետազոտությունների պակասը: Մասնավորապես, ոլորտի վերաբերյալ վերջին հետազոտություններն իրականացվել են 2013 թ. և զբոսաշրջության զարգացմանն ուղղված գործողություններ մշակելիս արդիական չեն: Հրամայական է ոլորտում նոր հետազոտության իրականացումը: Հայաստանի ճանաչելիության բարձրացման համար հարկ է կիրառել արդի բոլոր գործիքները և իրականացնել թվային մարքեթինգ բոլոր թիրախային շուկաներում։

Զբոսաշրջության ոլորտի զարգացումն ըստ էության հնարավոր կլինի ապահովել պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության արդյունքում։ Նշված համատեքստում պետության կողմից իրականացվող գործառույթները կամ միջոցառումները վերաբերում են ենթակառուցվածքների զարգացմանը, ազատ մուտքի արտոնագրի ռեժիմների սահմանման աշխարհագրության ընդլայնմանը և այլն։ Մասնավոր հատվածի թերևս միակ գործառույթը պետք է լինի նոր և բարձրորակ ծառայությունների մատուցումը՝ թե՛ սեփական շահույթն ապահովելու, թե ուղղակիորեն զբոսաշրջության ոլորտի վրա ազդելու նպատակով։ Ընդհանուր առմամբ ոլորտի կայուն առաջընթացը ապահովելու համար պետք է հիշել, որ ՀՀ-ից հեռացած 1 գոհ զբոսաշրջիկը կարող է տասնյակ նոր զբոսաշրջիկների ուղղորդել դեպի մեր երկիր:

Պանդուխտ Մարտիրոսյան

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյունրիում էր

Տնտեսություն

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյունրիում էր

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

Տնտեսություն

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Նավթի գները նվազել են - 26-07-24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են - 26-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Տնտեսություն

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում