Շինարարները նշեցին իրենց մասնագիտական օրը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության շինարարները հանդիսավոր պայմաններում նշեցին մասնագիտական օրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`օգոստոսի 9-ին տեղի ունեցած միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Հայ շինարարը մշտապես եղել է հասարակության ստեղծարար ուժերի առաջատար դիրքերում, իսկ շինարարները մարդիկ են, որոնք մեր երկրի տնտեսության շարժիչ ուժերից մեկի՝ շինարարության ոլորտի անձնուրաց նվիրյալներն են: Հայ ճարտարապետների և շինարարների հեղինակած հրաշալի գլուխգործոցներն ուղենիշ են նոր սերնդի մասնագետների համար, որոնք ոչ միայն պետք է շարունակեն բարի ավանդույթները, այլև, տիրապետելով ժամանակակից տեխնոլոգիաներին և կառավարման համակարգերին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար հարմարավետ կենսապայմաններ ստեղծեն»,- ասաց Ավինյանը:

Փոխվարչապետն ընդգծեց, որ Հայաստանում պետք է ստեղծվի կայուն և մրցունակ շինարարական ոլորտ, ըստ այդմ՝ պետք է օր առաջ սկսել մտածել ոլորտի տեխնոլոգիական հագեցման մասին:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը մեզ հետ զրույցում պատմեց շինարարների մասին լեգենդը՝ նշելով, որ հայ շինարարի դերն անգնահատելի է հայոց պատմության մեջ:

«Հին լեգենդ է, ասում են` Աստված ստեղծեց աշխարհը, հետո իր թույլ տված բոլոր թերությունները սկսեցին շտկել ճարտարապետներն ու շինարարները, որպեսզի մարդու ապրելու համար ավելի հարմարավետ մթնոլորտ ստեղծեն: Հայ շինարարի դերը շատ անգնահատելի է, և մեր ամբողջ քարակերտ պատմությունը շինարարության պատմություն է` սկսած նախնադարյան ժամանակաշրջանից մինչև այսօր»,- նշեց Վերմիշյանը:

Շինարարների միության նախագահԳագիկ Գալստյանի խոսքով` շինարարի օրը ևս մեկ առիթ է համախմբվելու և ոլորտի հետագա զարգացման հարցերը քննարկելու համար:

«Շինարարը ոչ միայն մասնագիտություն է, այլ նաև առաքելություն: Այսօր բոլորիս մեկ հարկի տակ համախմբել է հայ շինարարի նկատմամբ մեր ժողովրդի հարգանքը: Շնորհիվ հայ շինարարի, կառուցում ենք բնակելի, հասարակական, արտադրական, տրանսպորտային, հիդրոտեխնիկական, պաշտպանական և սոցիալական նշանակության բազմաթիվ կառույցներ` ավելի բարեկարգ դարձնելով մեր երկիրը»,- նշեց Գալստյանը:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում