Գլխավոր դատախազի խորհրդականն արձագանքել է Մարտի 1-ի դեպքերի մասին BBC-ի հոդվածին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: BBC-ի ռուսական ծառայության կողմից 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին առնչվող հրապարակման շուրջ աղմուկը կրում է արհեստական բնույթ՝ առանձին դեպքերում անհիմն և ուղղորդված կերպով թիրախավորելով նախաքննական մարմնին և դատախազությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Պետք է ակնհայտ լիներ, որ 2008թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններիդեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կոնկրետ հրապարակման մեջ նշվող հանգամանքների վերաբերյալ ապացույցների բավարար համակցություն ունենալու դեպքում կկայացվեին դրանից բխող համապատասխան դատավարական որոշումներ, կհարուցվեր քրեական հետապնդում, որոնց վերաբերյալ կապահովվեր պատշաճ իրազեկում:

Միաժամանակ հարկ է նշել, որ նախաքննության շրջանակներում ձեռնարկվել և ձեռնարկվում են բազմաթիվ քննչական և դատավարական այլ գործողություններ ոչ միայն հրապարակման մեջ նշվող, այլ նաև մի շարք այլ հանգամանքների, վարկածների ստուգման նպատակով»,- գրել է Աբրահամյանը:

Դատախազի խորհրդականը հայտնել է, որ նշված հանգամանքների ստուգման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ որոշակի տվյալներ առկա են նաև քրեական գործից անջատված և դատարան ուղարկված նյութերում, իսկ նախաքննության ավարտից և գործը դատարան ուղարկվելուց հետո այդ նյութերը հրապարակային են, հասանելի բազմաթիվ այլ շրջանակների:

«Հետևաբար, որքան էլ անընդունելի է, այնուհանդերձ, հնարավոր չէր բացառել տարատեսակ տեղեկատվական ռեսուրսներում, պաշտոնապես չճշտված լինելու պայմաններում, դրանք յուրովի մեկնաբանությունների արժանանալու հավանականությունը:

Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ քրեական գործի՝ բացառապես նախաքննության փուլում գտնվող նյութերն առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության հրապարակելու ցանկացած փորձի մասին իրավապահ մարմիններին հասու դառնալու դեպքում անհապաղ միջոցներ կձեռնարկվեն դրանց քրեաիրավական գնահատականի արժանացնելու ուղղությամբ»,- գրել է Աբրահամյանը:

Հայերեն Русский

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին