Կառավարությունն ավելացրել է պարտադիր զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարությունը ավելացրել է պարտադիր ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը՝ հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմի համար 2000 դրամով, իսկ մնացած զորամասերի համար` 1000 դրամով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս որոշումը ընդունվեց ՀՀ կառավարության հերթական նիստում։

«Գումարները շատ սիմվոլիկ են, բայց պետք է հենվել այն բազայի վրա, որը ունենք։ Մեր որոշումն էլ, ըստ էության, սիմվոլիկ է, և մենք էականորեն ավելացնում ենք դրամական ապահովության չափերը։ Պետք է արձանագրենք, որ գումարները մեխ չեն և հույս ունենք, որ առաջիկայում մենք կկարողանանք այնպիսի որոշումներ ընդունել, որոնք մեզ համար գոհունակություն կպատճառեն»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նախագծի՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ պարտադիր ժամկետային զինծառայողների համար սահմանված դրամական ապահովության չափերը 2009 թվականից փոփոխություն չեն կրել և, հաջորդող տարիներին արձանագրված շարունակական գնաճի հետևանքով, չեն բավարարում անձնական հիգիենայի և այլ առաջին անհրաժեշտության պարագաներ գնելու համար (օրինակ` անձնական հիգիենայի պարագաների մասով գնաճը կազմել է շուրջ 33 %), ինչը լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն է առաջացնում զինծառայողների ընտանիքների համար:

Նախագծի նպատակն է հնարավորության սահմաններում բարձրացնել պարտադիր ժամկետային զինծառայողների նյութական ապահովության մակարդակը և խթանել ծառայողական պարտականությունների կատարումը:

Նախագծի ընդունման արդյունքում 2019 թ. 6 ամսվա հաշվարկով լրացուցիչ ծախսերը կկազմեն 228 միլիոն 942 հազար դրամ, որի ֆինանսավորումը կիրականացվի ՀՀ 2019 թ. պետական բյուջեով պաշտպանության նախարարությանը նախատեսված հատկացումների դրամական ապահովության և աշխատավարձի հաստատված միջոցների հաշվին:

Գործող

Նոր

Հայերեն العربية English Français Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել