Կառավարությունը չընդունեց դեղատոմսերի գրման և դեղեր բաց թողելու նախագիծը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ առողջապահության նախարարությունը դեղատոմսերի գրման և դեղեր բաց թողնելու նախագիծ է մշակել, որի նպատակն է նվազեցնել բնակչության հնարավոր անհարմարությունները և բժիշկների ծանրաբեռնվածությունը:

« Դեղատոմսով բաց են թողնվելու հետևյալ դեղերը՝ հսկվող դեղեր և դեղանյութեր, թմրամիջոցները և հոգեմետ դեղեր, անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող, ինչպես նաև համակարգային ազդեցությամբ՝ հակավարակային դեղերի մասով։ Հայաստանի Հանրապետությունում գրանցված մնացած դեղատոմսով դուրս գրվող դեղերի համար սույն որոշումը ուժի մեջ կմտնի միայն 2023 թվականից, էլեկտրոնային առողջապահության լիարժեք ներդրումից հետո»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը։

Նախարարի տեղակալի խոսքով՝ որոշման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում գրանցված մոտ 5 հազար դեղերից միայն 13 տոկոսը կներառվեն դեղատոմսով բաց թողնվողների շրջանակներում։

«Վերանայվել են դեղատոմսերի ձևերը, դրանք ավելի պարզեցվել և հստակեցվել են։ Սահմանվել են էլեկտրոնային և թղթային դեղատոմսերի դուրսգրման պայմանները։ Բացի այդ, սահմանվել են դրույթներ դեղատոմսերում սխալների կամ անճշտությունների առկայության դեպքում դեղագետի գործողությունների վերաբերյալ»,- ասաց Ավանեսյանը։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի կարծիքով՝ նախագիծը ընդունելու դեպքում կարող են խնդիրներ առաջանալ անասնաբուժության ոլորտում, որովհետև անասուններին բուժելու նպատակով դեղ գնելիս հարց է առաջանում, թե ով է այդ դեղատոմսը դուրս գրելու և ով իրավունք ունի այս պահին այդ գործառույթը իրականացնելու, հատկապես՝ հակաբիոտիկների մասով։

«Այո, հակաբիոտիկների շրջանառությունը պետք է լինի վերահսկելի, սակայն տվյալ նախագիծը կարգավորում է նաև անասնաբուժական դեղերի դուրսգրումը դեղատոմսերի միջոցով... Ոլորտի պատասխանատուները և մասնագետներն անհանգստություն ունեն, որ այս կարգը դրան չի ծառայելու, և այս կարգում հենց անասնաբուժական դեղամիջոցների ներառումը կարող է խնդիրներ առաջացնել ոլորտում»,- ասաց Ավանեսյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անհրաժեշտ է համարում խնդիրը մանրամասն քննարկել և որոշում կայացրեց այն վերադարձնել կոմիտե՝ հասկանալու, թե արդյոք պրակտիկայում կարո՞ղ են խնդիրներ առաջանալ։

Հայերեն Русский

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով