Հասարակական

Կառավարությունը գումար կտրամադրի Հայրենական մեծ պատերազմի 30 վետերաններին

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը գումար կտրամադրի Հայրենական մեծ պատերազմի 30 վետերաններին

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարությունը 4 միլիոն 320 հազար դրամ գումար է տրամադրելու Հայրենական մեծ պատերազմի 30 մասնակիցներին՝ առողջարանային բուժման ուղեգրեր ձեռք բերելու համար ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, 30 մասնակից կստանա առողջարանի անվճար ուղեգիր և կհանգստանա ու կվերականգնի իր առողջությունը:

«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին կհատկացվի 4 միլիոն 320 հազար դրամ»,- ասաց Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում