Life

Netflix-ը 200 մլն դոլարի պարտավորագիր Է ստորագրել «Գահերի խաղի» ստեղծողների հետ. The Hollywood Repor

2 րոպեի ընթերցում

Netflix-ը 200 մլն դոլարի պարտավորագիր Է ստորագրել «Գահերի խաղի» ստեղծողների հետ. The Hollywood Repor

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գահերի խաղը» հեռուստասերիալի (2011-2019 թթ.) սցենարիստներ Դեւիդ Բենիոֆը եւ Դենիել Ուայսը ֆիլմերի եւ հեռուստաշոուների նկարահանման երկարամյա պարտավորագիր են կնքել Netflix սթրիմինգային ծառայության հետ: Ինչպես օգոստոսի 7-ին հայտնել Է The Hollywood Reporter-ը, պարտավորագրի գումարը կազմում Է 200 մլն դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք HBO հեռուստաալիքի հետ աշխատել ենք 10 տարի եւ մեր երախտագիտությունն ենք հայտնում այդ հեռուստաալիքի բոլոր աշխատակիցներին, որոնց շնորհիվ մենք միշտ մեզ զգացել ենք ինչպես տանը:

Մենք մի քանի ամիս ժամեր շարունակ զրուցել ենք Սինդի Հոլենդի եւ Փիթեր Ֆրիդլենդերի (Netflix-ի փոխնախագահների), ինչպես նաեւ Թեդ Սարանդոսի (ծառայության գլխավոր ֆինանսական տնօրեն) եւ Սքոթ Սթուբերի (պրոդյուսեր) հետ: Մենք նրանց հետ նույն հատվածներն ենք հիշում 1980-ական թվականների ֆիլմերից, մենք հավանում ենք միեւնույն գրքերը»,-հանդեսը մեջբերում Է անում Բենիոֆի եւ Ուայսի համատեղ հայտարարությունից: Նրանք Netflix-ը համարել են նմանը չունեցող ձեռնարկություն: Հանդեսի տվյալներով՝ սցենարիստների հետ պարտավորագրի համար մրցակցային պայքարում սթրիմինգային ծառայությունը հաղթել Է The Walt Disney Company-ին եւ Amazon-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում