Տնտեսություն

Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ԵԱՏՄ էկոնոմիկայի նախարարների նիստին

2 րոպեի ընթերցում

Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ԵԱՏՄ էկոնոմիկայի նախարարների նիստին

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը աշխատանքային այցով օգոստոսի 6-9-ը Ղրղզստանում է։Օգոստոսի 7-ին՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ընդառաջ, Իսիկ Կուլում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների էկոնոմիկայի նախարարների առաջին հանդիպումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում Եվրասիական տնտեսական միության անդամ- պետությունների էկոնոմիկայի նախարարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները քննարկել են տնտեսական օրակարգի հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես`քննարկվել են անդամ-պետությունների մակրոտնտեսական ընթացիկ իրավիճակի և առևտրաշրջանառության ծավալների հետ կապված հարցեր: Նախարարները քննարկել են ԵԱՏՄ երկրների տնտեսությունների մակրոտնտեսական կայունության բարձրացման հեռանկարները: Մասնակիցներն անդրադարձել են նաև մինչև 2025 թվականը տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները սահմանող փաստաթղթի պատրաստման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Այցի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։ Տիգրան Խաչատրյանը նաև կմասնակցի օգոստոսի 9-ին կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում