Մոնիկա Լեւինսկին կդառնա Բիլ Քլինթոնի իմպիչմենթի մասին սերիալի պրոդյուսերը. Washington Post

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնիկա Լեւինսկին, որի հետ կապի պատճառով ԱՄՆ-ի 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը քիչ Էր մնում կորցներ պաշտոնը, կդառնա ժողովրդականություն վայելող «Հանցագործությունների ամերիկյան պատմություն» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանի պրոդյուսերը, որը նվիրված Է պետության ղեկավարի իմպիչմենթի փորձին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Washington Post թերթը:

«Իմպիչմենթ. հանցագործությունների ամերիկյան պատմություն» անվանումը կրող հեռուստաշոուի նոր եթերաշրջանը հիմնվելու Է Ջեֆրի Թուբինի «Մեծ դավադրություն. սեռական սկանդալի իրական պատմություն, որը գրեթե ոչնչացրեց նախագահին» գրքի վրա: «Այս պատմության մեջ հսկայական թվով նրբերանգներ կան, որոնց մասին մարդիկ չգիտեն: Դա նրանց համար հետաքրքիր կլինի, սպասվում Է վիթխարի ներկայացում»,-հայտարարել Է Ջոն Լանդգրաֆը՝ FX մալուխային հեռուստաալիքի ղեկավարը, որը պատվիրել Է սերիալի շարունակությունը: Նրա խոսքով՝ Մոնիկա Լեւինսկու՝ նախագծի պրոդյուսեր դառնալու համաձայնությունը «ինչ-որ բան ասում Է նյութի որակի մասին»: Սերիալում Մոնիկա Լեւինսկու դերում նշանակվել Է դերասանուհի Բինի Ֆելդշտեյնը, որը հայտնի Է «Լեդի Բյորդ», ֆիլմով, որտեղ նա խաղացել Է գլխավոր հերոսուհու ընկերուհու դերը: Թե ովքեր կմարմնավորեն Բիլ Քլինթոնին եւ նրա կնոջը՝ Հիլարի Քլինթոնին, առայժմ հայտնի չԷ: Երրորդ եթերաշրջանի նկարահանումները կսկսվեն փետրվարին, դրա պրեմիերան պլանավորված Է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին: Ինչպես նշում Է թերթը, այդ ամսաթիվը համընկնում Է ԱՄՆ-ում նախագահական մրցարշավի վերջին շաբաթների հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Français Русский

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին