Արցախ

Բակո Սահակյաննը հանդիպել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամների հետ

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյաննը հանդիպել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամների հետ

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 7-ին հանդիպում է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամների հետ՝ կառույցի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Սահակյանը Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացումն Արցախում համարել է նշանակալի իրադարձություն մեր հանրապետության կյանքում՝ երախտագիտություն հայտնելով կոմիտեին կատարված քրտնաջան աշխատանքի համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում