Ինովացիա

Twitter-ում խոստովանել են, որ օգտատերերի տվյալներն օգտագործել են առանց թույլտվության

2 րոպեի ընթերցում

Twitter-ում խոստովանել են, որ օգտատերերի տվյալներն օգտագործել են առանց թույլտվության

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Twitter սոցիալական ցանցի ղեկավարությունն օգոստոսի 6-ին ներողություն Է խնդրել այն բանի համար, որ մոտավորապես մեկ տարի առանձին օգտատերերի տվյալներ օգտագործել Է առանց նրանց թույլտվության: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է սոցցանցի կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Դրա համաձայն, եթե օգտատերերը հեռախոսով սոցցանցում գովազդ են դիտել ինչ-որ շարժական հավելվածի վերաբերյալ, ինչից հետո ինչ-որ ձեւով փոխգործակցել են այդ հավելվածի հետ (օրինակ՝ այն տեղադրել են), Twitter-ը կարող Էր նրանց վերաբերյալ որոշ տվյալներ բացահայտել իր գործընկերներին, նույնիսկ եթե մարդիկ չեն տվել դրա թույլտվությունը: Այդ խնդիրը գոյություն Է ունեցել 2018 թվականի մայիսից:

Բացի այդ, նույն տարվա սեպտեմբերից Twitter-ը կարող Էր օգտատերերին գովազդ ցույց տալ նրանց շարժական սարքերի տեսակի վերաբերյալ ենթադրությունների հիման վրա՝ նրանցից թույլտվություն չխնդրելով նման տեղեկատվության մշակման համար: Ընթացիկ տարվա օգոստոսի 5-ին անսարքությունը հայտնաբերվել Է եւ վերացվել սոցցանցի կողմից:

«Մենք ներողություն ենք խնդրում, որ դա տեղի Է ունեցել, եւ միջոցներ ենք ձեռնարկում՝ համոզվելու, որ մենք այդ սխալը չենք կրկնի»,-նշվում Է հրապարակման մեջ: Միեւնույն ժամանակ հայտարարության մեջ նշվում Է, որ Էլեկտրոնային փոստի նշանաբառերը, հաշվեգրանցումները եւ նման այլ տեղեկություններ չեն փոխանցվել երրորդ կողմի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում