Հասարակական

«Պոբեդա»-ի և «Շիրակ» օդանավակայանի միջև ստեղծված խնդիրը լուծված է. Քաղավիացիայի կոմիտե

1 րոպեի ընթերցում

«Պոբեդա»-ի և «Շիրակ» օդանավակայանի միջև ստեղծված խնդիրը լուծված է. Քաղավիացիայի կոմիտե

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Պոբեդա» ավիաընկերության դեպի Հայաստան իրականացվող չվերթների դադարեցմանը հանգեցրած խնդիրը լուծված է:«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասացին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:

«Մենք արդեն իսկ խոսել ենք ռուսական «Պոբեդա» ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչի հետ և մեզ ասացին, որ խնդիրը լուծված է: Այսօր հանդիպում ենք կազմակերպել «Պոբեդա»-ի և «Շիրակ» օդանավակայանի ներկայացուցիչների հետ»,- տեղեկացրին կոմիտեից:

Ավելի վաղ ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը հայտարարել էր ՌԴ-ից դեպի Գյումրի ձմեռային սեզոնին «Պոբեդա» ավիաընկերության թռիչքների դադարեցման մասին։ Ռուսական ընկերությունն իր այդ որոշումը պատճառաբանել է «Շիրակ» օդանավակայանում վառելանյութի պարբերաբար թերլիցքավորմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում