Հասարակական

«Պոբեդա»-ն հայտարարել է ձմեռային սեզոնից Գյումրիից չվերթները դադարեցնելու մասին

2 րոպեի ընթերցում

«Պոբեդա»-ն հայտարարել է ձմեռային սեզոնից Գյումրիից չվերթները դադարեցնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Պոբեդա» լոուքոսթերը ձմեռային սեզոնից դադարեցնում է դեպի Հայաստան՝ Գյումրի չվերթները: Ռուսական ընկերությունն իր այդ որոշումը պատճառաբանել է «Շիրակ» օդանավակայանում վառելանյութի պարբերաբար թերլիցքավորմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է ավիաընկերության աղբյուրը:

«Գյումրիի օդանավակայանում, ցավոք, վառելանյութի լիցքավորման ընկերությունը պարբերաբար թերի է լիցքավորում: «Պոբեդան» բազմիցս դիմել է օդանավակայանի ղեկավարությանը՝ պահանջելով պարզել իրավիճակը: Սակայն օդանավակայանի միջոցառումներն անբավարար են, և վառելանյութ լիցքավորողը շարունակում է թերլիցքավորման պրակտիկան: Մինչև ամառային սեզոնի վերջը «Պոբեդան» կկատարի իր ծրագրած չվերթները դեպի Գյումրի, որպեսզի իր հաճախորդներին դժվար դրության մեջ չդնի: Ձմեռային սեզոնից այս ուղղությամբ տոմսերի վաճառքը դադարեցված է»,- ասել է նա:

Ընկերության պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ վաճառքը դադարեցված է: Այս պահին «Պոբեդան» կատարում է շաբաթական 10 չվերթ Մոսկվայից Գյումրի (այնտեղից առաջարկվում է տեղափոխում մինչև Երևան): Ձմեռային սեզոնին նախատեսված էր շաբաթական 7 չվերթ:

Լոուքոսթերը Գյումրի չվերթները սկսել էր իրականացնել 2016 թվականի դեկտեմբերից:

«Արմենպրես»-ը փորձում է ստանալ օդանավակայանի և ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պատասխանատուների մեկնաբանությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում