Բժշկական հաստատություններում կլինեն նախարարության ներկայացուցիչներ. Արսեն Թորոսյանի հանձնարարականը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում կլինեն նախարարության աշխատակիցներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը, սա դեռ փորձնական ծրագիր է: Առայժմ նախարարության ներկայացուցիչը կլինի «Արմենիա» ԲԿ-ում:

«Կարիքի դեպքում քաղաքացիները կկարողանան իրենց հարցերը տեղում բարձրաձայնել՝ մոտենալով նախարարության ներկայացուցչին: Երբ մեր քաղաքացիները հիվանդանոցներում խնդիրներ են ունենում, առաջինը, որ անում են, նախարարության «թեժ գիծ» են զանգահարում: Այս պարագայում ավելի հեշտ կլինի պրոցեսը: Տեղում կունենանք մեր ներկայացուցիչը, ում հետ հանդիպման ժամանակ էլ մեր քաղաքացիները կկարողանան ներկայացնել իրենց խնդիրները»,-ասաց Ալինա Նիկողոսյանը:

Այս նախաձեռնության նպատակը չի սահմանափակվում տեղերում քաղաքացիներին օգնելով, Ալինա Նիկողոսյանը նշեց, որ այն կօգնի վերհանել այս կամ այն առողջապահական ծրագրի իրականացման խնդիրները:

«Մենք տեղում կկարողանանք հասկանալ, թե որ ծրագրից ինչ խնդիրներ են առաջանում ու արդյոք հիվանդանոցը բարձր մակարդակով մատուցում է այդ ծառայությունը, թե ոչ»,-ասաց նախարարի մամուլի խոսնակը:

Առայժմ նախարարությունը դիտարկում է Երևանի բժշկական հաստատությունները, սակայն օրակարգում նաև մարզերի հիվանդանոցներն են:

Հայերեն Français Русский

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով