Արման Թաթոյանն առաջիկայում կմեկնի Մոսկվա

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն առաջիկայում կմեկնի Մոսկվա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Արման Թաթոյանը հանդիպելու է Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատարի հետ:

Արդյո՞ք հանդիպմանը քննարկվելու են Սոչիի միջազգային օդանավակայանի ազգությամբ հայ աշխատակիցների խնդիրը. հարցին ի պատասխան, հանրային կապերի բաժնից փոխանցեցին, որ հանդիպման օրակարգը դեռ հստակ չէ: Ամեն դեպքում, ՄԻՊ գրասենյակից նշեցին, որ Արման Թաթոյանը պարբերաբար տարբեր առիթներով մեր հայրենակիցների իրավունքների երաշխավորության հացերը քննարկում է իր ռուս գործընկերոջ հետ:

Օրեր առաջ Սոչիի միջազգային օդանավակայանի ազգությամբ հայ աշխատակիցները հայտարարություն էին տարածել, որում ասված էր, որ օդանավակայանի ղեկավարությունը հայերի նկատմամբ խտրականություն է դրսևորում և արդեն երկրորդ տարին է, ինչ աշխատանքից ազատում են ազգությամբ հայ աշխատողներին: «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը հարցում էր կատարել Սոչիի օդանավակայան, ինչին ի պատասխան հայազգի աշխատակիցների հայտարարությունում տեղ գտած մեղադրանքները հերքվել են: Օդանավակայանից էլ նշել են, որ օդանավակայանի անձնակազմը բազմազգ է, և կադրային քաղաքականությունը ընկերությունում համապատասխանում է Ռուսաստանի օրենսդրությանը:

Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից հայտնում են, որ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության նախաձեռնությամբ Սոչիի «Սևան» հայկական մշակութային տանը կայացել է հանդիպում-քննարկում, որին մասնակցել են Սոչիի օդանավակայանի հայազգի աշխատակիցները (ավելի քան հիսուն ՌԴ քաղաքացի), նրանց թվում՝ օրեր առաջ հրապարակված հայտարարությունը ստորագրած անձինք, հայ համայնքի ներկայացուցիչներ, քաղաքային ժողովի հայազգի պատգամավորներ և Սոչիում ՀՀ հյուպատոս Տիգրան Սարգսյանը: Հանդիպմանն օդանավակայանի աշխատակիցները ներկայացրել են ստեղծված իրավիճակի շուրջ իրենց դիտարկումներն ու դիրքորոշումը, որոնց շուրջ ընթացել է բազմակողմ քննարկում։ Որոշվել է ձևավորել նախաձեռնող խումբ և ստեղծված իրավիճակի ուսումնասիրման նպատակով դիմել ՌԴ պատկան մարմիններ ու հաջորդիվ կազմակերպել հանդիպում՝ հարցի կարգավորման նպատակով։

Հայերեն Русский

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան