Դեսպանությունը խորհուրդ է տալիս հեռու գտնվել Սև ծովի առափնյա հատվածից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հայտնել է, որ Սև ծովի առափնյա հատվածում 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ է:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից՝ նշելով, որ ժամանակավորապես արգելվում է Սև ծով մտնել:
«Հաշվի առնելով վտանգավորության աստիճանը՝ խորհուրդ ենք տալիս հեռու գտնվել առափնյա հատվածից»,- հայտնեցին դեսպանությունից:
Կարդացեք հոդվածը` Русский