Ինովացիա

Apple-ում դադարել են օգտատերերին գաղտնալսել Siri-ի միջոցով

2 րոպեի ընթերցում

Apple-ում դադարել են օգտատերերին գաղտնալսել Siri-ի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple-ը ժամանակավորապես դադարեցրել Է օգտատերերի անանուն հարցումները գաղտնալսելը, որոնք, ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, ընկերությունն ուսումնասիրում Էր ձայնային օգնականի աշխատանքը բարելավելու համար: Ինչպես գրում Է The Verge-ն, այդ որոշումը հաջորդել Է The Guardian թերթի հրապարակմանը, որում Apple-ի աշխատակիցը պատմել Է, որ ընկերության կապալառուները հազվադեպ չԷ, որ լսում են օգտատերերի գաղտնի խոսակցությունները եւ տեղեկանում նրանց բժշկական ախտորոշումների, քրեական ակտիվության եւ ինտիմ կյանքի մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք ձգտում ենք առավելագույնս բարելավել Siri ձայնային օգնականի հնարավորությունները՝ դրա հետ մեկտեղ պաշտպանելով օգտատերերի գաղտնիությունը»,- հայտարարել Է Apple-ի ներկայացուցիչը The Verge-ին հղած իր ուղերձում:

Ընկերությունում հավաստիացրել են, որ ստուգում են սկսել եւ դադարեցրել Siri-ի ատտեստավորման ծրագիրն ամբողջ աշխարհում: Բացի այդ, ծրագրային ապահովման ապագա նորացումների շրջանակում օգտատերերին թույլ կտան, որ նրանք իրենք որոշեն՝ մասնակցել արդյոք ձայնային օգնականի գնահատմանը: Ընդ որում՝ Apple-ում չեն ճշտել, թե դա նշանակում Է արդյոք, որ ընկերությունն իր սերվերներում այլեւս չի պահպանում օգտատերերի ձայնային գրանցումները:

Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ ձայնային գրանցումների թվում, որոնք հայտնվում են Apple-ի կապալառուների տնօրինության ներքո, լինում են ոչ միայն որոնողական հարցումներ: Համակարգում առկա սխալների պատճառով, որոնք հանգեցնում են միկրոֆոնի ոչ ճիշտ գործարկման, ձայնագրություններում լսվում են մարդկանց խոսակցությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում