Արդարադատության նախարարը խնդիր է տեսնում քաղաքացիների կողմից կոռուպցիոն դեպքերն ազդարարելու մասով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակակոռուպցիոն նոր ռազմավարությունը բաղկացած է լինելու ֆինանսական գնահատական տալու, մոնիթորինգի իրականացնելու և նախատեսված գործողություններին գնահատական տալու գործիքներից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 1-ին «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի հանրային քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով հակակոռուպցիոն նոր ռազմավարության տարբերությունը նախորդներից:

«Այս ռազմավարությունը չի լինելու քարացած մի փաստաթուղթ և ենթակա է լինելու անընդհատ փոփոխման: Եթե տեսնենք, որ մեկ ամիս հետո ինչ-որ բան չենք նախատեսել, կամ, օրինակ, ֆինանսական գնահատականը չհասցնենք ամբողջ խորությամբ տալ, կարող ենք վերանայել կամ փոփոխել այն: Իհարկե, դա վերաբերում է ոչ կոնցեպտուալ հարցերին»,- ասաց նախարարը:

Բադասյանը նշեց, որ կանխարգելիչ մարմինը, որը ստանալու է հայտարարագրերը և վերլուծելու է, կարիք է ունենալու որոշակի օպերատիվ տեղեկության և ազդարարման:

Նախարարը այստեղ խնդիր է տեսնում, քանի որ հասարակության մի ստվար զանգված դեռ չի ազդարարում կոռուպցիոն դեպքերի մասին:

« Հայտարարագիր ստացող մարմինը պետք է ունենա աջակցություն հասարակության կողմից , ինչպես նաև հակակոռուպցիոն կոմիտեի ստորաբաժանման կողմից: Միաժամանակ, հակակոռուպցիոն կոմիտեի այդ ստորաբաժանումը կարիք ունի հասկանալու, թե կանխարգելիչ մարմինը քանի հայտարարագիր է վերլուծել և ստանա այդ վերլուծության արդյունքները, որպեսզի կարողանա պլանավորել իր աշխատանքները»,- ասաց Բադասյանը:

Նա կարևորեց նաև հակակոռուպցիոն քաղաքականության և գործողության անցումը դեպի մարզեր:

«Այս հատվածը ևս թերի կողմերից մեկն է, որը պետք է շտկվի: Այսինքն՝ համայնքներում բնակիչները պետք է հասկանան իրենց համայնքի կառավարման սկզբունքները և որքանով են իրենք ներկայացված կառավարման տարբեր փուլերում և ինչ իրավունքներ ունեն ու ինչպես կարող են վերահսկել կառավարումը»,- եզրափակեց Բադասյանը:

Հայերեն

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres